«Հրապարակ». ՀՀ մշակույթի նախարարությունը հնարավոր է տեղափոխվի Գյումրի
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, որ տարիներ շարունակ մեզանում քննարկվում է Երևանը թեթևացնելու, տարբեր գերատեսչություններ Երևանից մարզեր տեղափոխելու հարցը։ «Մեզ տեղեկություններ հասան, որ այժմ քննարկվում է ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը։ Այն դեռ քննարկման փուլում է, եթե նման որոշում կայացվի, ապա ակնհայտ է, որ այսպիսով 2 հարց են փորձում լուծել՝ բեռնաթափել մայրաքաղաքը և վերականգնել երբեմնի մշակութային քաղաքի կոլորիտը։
Բայց, հաշվի առնելով այն, որ մեր չինովնիկները հիմնականում երևանցիներ են, ամեն կերպ կխոչընդոտեն նման որոշման կայացմանը։ Մեր տեղեկության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն լսել մշակույթի նախարարությունից։ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Ստեփանյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չունեն այդ մասին»,–եզրափակում է թերթը։։
Հետևեք մեզ նաև Telegram-ում