«Հայկական ժամանակ». Ես չեմ տեսնում որևէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին. Հովիկ Աբրահամյան
Նմանատիպ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն այս օրերին Չեխիայում է, երեկ «Ազատության» ռ-կ-ի հարցին՝ ուժի մե՞ջ է անցյալ տարի կոալիցիոն 3 ուժերի միջև ստորագրված հուշագիրը, ինչը ենթադրում է, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, պատասխանել է, թե այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որևէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի մեջ կմտնի գործող նախագահի հետ։ «Իմ ցանկությունն է, որ ԲՀԿ-ն նաև սատարի Սերժ Սարգսյանին, միասին գնանք ընտրությունների, ունենանք նախագահ, որն ընտրվի մեծ տոկոսներով։ Իհարկե, ես չեմ էլ տեսնում որևէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին։ Դա իմ անձնական կարծիքն է. ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, ոչ մեկի այգին քար չեմ գցում, բայց չեմ էլ տեսնում»,– ասել է ԱԺ նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում