«Առավոտ». Դատապարտյալների նկատմամբ սթափ վերաբերմունքը ոչ միայն պակասում է հասարակ քաղաքացիներին, այլև իշխանավորներին. խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանը «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրում է. «Դատապարտյալների նկատմամբ սթափ, առողջ վերաբերմունքը ոչ միայն պակասում է հասարակ քաղաքացիների, այլև իշխանավորների մոտ։ Նկատի ունեմ առաջին հերթին արդարադատության նախարարին, որը պետք է մեզ օրինակ ծառայի և, ինչու չէ, նաև քարոզի, թե ինչպես պետք է հասարակությունը վերաբերվի պատիժը կրող հանցագործներին։ Մինչդեռ լրագրողների հետ նրա երեկվա զրույցում կար որոշակի չարություն և արհամարհանք դատապարտյալների նկատմամբ։ Պարզվում է, ըստ նախարարի, նրանցից ոմանք հատուկ անցքեի են սարքում շրթունքների վրա՝ ցանկացած պահի անհրաժեշտության դեպքում բերանը կարելու համար։ Պարոն Թովմասյանն այս առումով համեմատություն արեց ականջօղերի համար ականջ ծակող կանանց հետ։ Մոտիվները՝ թե ինչու են դատապարտյալները հացադուլ անում, ճկույթ կտրում կամ բերան կարում, նույնպես, նախարարի մատուցմամբ, հեռու են արդարության համար պայքարից։ Մինչդեռ ո՞վ, եթե ոչ այդ պաշտոնը զբաղեցնող պետական այրը պետք է խորանա դատապարտյալների խնդրի մեջ, փորձի հասկանալ նրանց։ Չեմ կարծում, որ նման տրամադրություններով ու մտածելակերպով հնարավոր լինի արդարադատության և, մասնավորապես, քրեակատարողական համակարգում «եվրոպամետ» բարեփոխումներ անցկացնել։
Վերջերս իրավաբաններից մեկը ինձ հետ զրույցում բացահայտեց այն հոգեբանական մեխանիզմը, թե ինչու են մարդիկ ավելի մեծ հաճույքով դաոնում դատախազ, քան փաստաբան՝ մեղադրելն ավելի հեշտ է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում