«Ժողովուրդ». Խաչիկյանը մինչև հիմա ցուցմունք չի տալիս
01/11/2012 10:12
Նմանատիպ
Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի կնոջից՝ Լիլիթ Ասատրյանից, «Ժողովուրդ»– ը փորձել է պարզել, թե ինչու իրավաբան Խաչիկյանը մինչև հիմա ցուցմունք չի տալիս։ Խաչիկյանի կինը շտապեց ասել, որ ամուսնու գործի հետ կապված՝ ինքը չի ցանկանում որևէ բան խոսել։ Հարցին, թե այցելել է ամուսնուն, պատասխանեց. «Այո՛, նա հարցնում էր երեխաներից։ Բա, ըստ Ձեզ, ինչի՞ց պետք է հարցնի։ Մնացած մասով ես արդեն հայտարարել եմ, որ նման հարցերին չեմ պատասխանելու։ Ժամանակը կգա, բոլորդ կիմանաք ընթացքի մասին, հիմա ինչ կա կա, դա է ու վերջ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում