«Հայոց աշխարհ». Խորհրդավոր ընթրիք «Բուրջ ալ Արաբում»
01/11/2012 10:17
Նմանատիպ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին Դուբայում էր եւ միայն նախօրեին է վերադարձել Երեւան:
«Համաձայն ԲՀԿ-ի պաշտոնական հաղորդագրության, նա այնտեղ ընդամենը հանգստանում էր։ Ցավոք, առաջնորդի բնածին համեստությունը թույլ չտվեց նրան բացել փակագծերն ու պատմել, թե ում հետ եւ ինչ նպատակով է այնտեղ «հանգստացել»։
Մինչդեռ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Դուբայի «Բուրջ ալ Արաբ» (վերջինս առավել հայտնի է որպես «Առագաստ») ճոխ հյուրանոցում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Սամվել Կարապետյանի հանդիպումը։ Քննարկման թեման Հայաստանում տիրող իրավիճակն էր, նախագահական ընտրությունները, հետագա անելիքները, սեփական բիզնեսի ճակատագիրը»,- եզրափակում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում