«Հրապարակ». Գյուղատնտեսության փոխնախարարը հավատացնում է, որ սիբիրյան խոցի բռնկումներ չկան
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, թե մինչ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը երեկ շտապում էր լրագրողներին հավատացնել, թե սիբիրյան խոցի բռնկումներ չկան, եւ իր ղեկավարած կառույցն անթերի է աշխատել է, մենք ժամեր անց ահազանգ ստացանք, որ Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում վերջին օրերին դարձյալ կովեր են սատկել:
Ահազանգողներն իրենց զարմանքն էին հայտնում Բաղյանի հավաստիացումների հետ կապված: Նշենք, որ նույն Գրիշա Բաղյանը դեռեւս օրեր առաջ, երբ նոր-նոր շշուկներ էին տարածվել սիբիրախտի ի հայտ գալու հետ կապված, մեզ հետ հեռախոսազրույցում վրդովված ասաց, թե իրենք իրենց գործն անթերի կատարել են, հիվանդ կով չունեն, իսկ տվյալ հիվանդությունը կարող է գյուղացուն անցնել հողից, ջրից եւ այլն:
Եվ ահա, օրեր անց հայտնի դարձավ, որ սիբիրախտի աղբյուր է եղել միսը, իսկ այդ ամենն առաջացել է Բաղյանենց թերացումների՝ կովերին պատշաճ չպատվաստելու հետեւանքով:
Ուշագրավն այն է, որ երեկվա ահազանգը հաստատվեց նաեւ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող մեկ այլ կառույցից՝ Սննդի անվտանգության ծառայությունից: Մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ վերջին մի քանի օրերին եղել է անկում: Իսկ թե ինչու էր անասունների գծով կուրատոր Բաղյանն այն թաքուն պահում, հայտնի չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում