«168 ժամ». ՀԱԿ-ի շուրջ հավաքված մարդկանց նպատակը մի մարդու իշխանության բերելն է
Նմանատիպ
«168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը ասել է. «ՀԱԿ-ում եւ ՀԱԿ-ի շուրջ հավաքված մարդկանց նպատակը մի մարդու իշխանության բերելն է: 5 տարի այդ ամբողջ զանգվածի կյանքի նպատակը դա է: Ի՞նչ նշանակություն ունի, թե այդ մարդուն ի՞նչ ճանապարհով են բերում իշխանության’ ցանկացած ճանապարհով էլ կբերեն, այսպես ասած’ սատանայի հետ էլ կխոսեն, միայն թե բերեն իշխանության: Նման խնդիր են լուծում’ ծաղր ու ծանակի ենթարկելով ժողովրդին, խաբեությամբ, քանի որ մարդիկ նույնիսկ չեն թաքցնում իրենց նպատակը: Իսկ իրենց առջեւ դրված խնդիրը կապ չունի հասարակության եւ ընդհանրապես պետական շահերի հետ: Այսօր փոխվել են ձեւերը, սակայն նպատակը նույնն է մնացել: Դա է պատճառը, որ մենք այսօր տեսնում ենք ձեւերի մուտացիա. ինչ-որ պահից հետո ասելու են’ միտինգներ չանենք, գնանք Սերժ Սարգսյանի հետ խոսենք, եթե չստացվի, կասեն’ հիմա էլ գնանք սրանց հետ խոսենք, վաղն էլ կգնանք Էրդողանի հետ կխոսենք: Եվ դա է պատճառը, որ հասարակության մեծ մասը հասկացել է եւ դարձել է անտարբեր’ դեռեւս գիտակցության չգալով, թե ինչպե՞ս փոխեն այս պրոցեսը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում