15.1 C
Yerevan

Վերաքննիչ դատարանը մերժել է պետական դավաճանության մեջ մեղադրվողների դիմում-բողոքները

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին...

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 31-ի որոշմամբ մերժել է պետական դավաճանության և հանցագործության մասին իմանալու չհայտնելու համար մեղավոր ճանաչված թվով 6 ամբաստանյալների և նրանց պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսպիսով ուժի մեջ է թողնվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի’ 06.04.12թ դատավճիռը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով հիմնավորվել էր, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ’ Կարեն Մեհրաբյանը, Ռոմիկ Մաթևոսյանը և Աշոտ Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ’ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել’ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:

Իսկ ՀՀ քաղաքացիներ Կարեն Պետրոսյանը, Արթուր Ավետիքյանը և Դավիթ Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կարեն Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց ռազմական տեղեկություններ հայթայթել և տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:

2012թ. ապրիլի 6-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 14 տարվա ազատազրկման’ գույքի կեսի բռնագրավմամբ, Ռոմիկ Մաթևոսյանը’ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը’ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը ՀՀ քաղաքացու կողմից) և դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Աշոտ Չտրկյանը’ ՀՀ քրեականօրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությանն օժանդակելը) և դատապարտվել 10 տարվա ազատազրկման’ առանց գույքի բռնագրավման, Կարեն Պետրոսյանը և Արթուր Ավետիքյանը’ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը) և դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման, իսկ Դավիթ Ավետիքյանը’ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը) և դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի’ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին...

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...