Facebook-ը սոցցանցում որոնումն ընդլայնել է մինչեւ 2 տրիլիոն հրապարակում

Facebook-ը սոցցանցում որոնումն ընդլայնել է մինչեւ 2 տրիլիոն հրապարակում

Facebook ընկերությունը հայտարարել է սոցիալական ցանցում որոնման հնարավորությունների ընդլայնման մասին, այժմ այն կընդգրկի ավելի քան 2 տրիլիոն հրապարակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ֆիրմայի մամուլի ծառայությունը:

Նոր հնարավորությունների շնորհիվ, սկսած հոկտեմբերի 22-ից, որոնումը կիրականացվի ոչ միայն ընկերների էջերով եւ պրոֆիլներով, այլեւ բոլոր այն գրառումներով, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցում: «Մենք Facebook-ի որոնման համակարգը փոխել ենք այնպես, որ այժմ օգտատերերը կկարողանան իմանալ, թե ինչ է մտածում իրենց հետաքրքրող թեմայի շուրջ ամբողջ աշխարհը, այլ ոչ թե միայն իրենց ընկերներն ու ընտանիքի անդամները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հոկտեմբերի 22-ից որոնման նոր տեսակը հասանելի է ԱՄՆ-ի օգտատերերի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում