Հանրային հեռուստաընկերությունում հաղորդման նկարահանման ժամանակ հանդիսատես է մահացել. Նա սրտի անբավարարություն է ունեցել
Նմանատիպ
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ տաղավարներից մեկում հոկտեմբերի 31-ին՝ հաղորդման նկարահանման ժամանակ մահացած հանդիսատես, 1962 թվականին ծնված Հրաչիկ Առաքելյանը, ըստ նրա հարազատների, սրտի անբավարարություն է ունեցել։
Հաղորդագրության համաձայն՝ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի արդյունքում Հանրային հեռուստաընկերությունում հերթապահող արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, սակայն Հրաչիկ Առաքելյանի կյանքը փրկել չի հաջողվել:
«Հարազատների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հրաչիկ Առաքելյանը տառապել է սրտի անբավարարությամբ և վերջերս սրտամկանի վիրահատության է ենթարկվել:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության ղեկավարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հրաչիկ Առաքելյանի հարազատներին և մտերիմներին»– ասվում է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում