Լիտվայի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների միջև համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Նմանատիպ
Հոկտեմբերի 29-31-ը Լիտվայի Գիտությունների Ակադեմիայի (ԼԳԱ) նախագահ Վալդեմարաս Ռազումասի հրավերով Վիլնյուսում էր գտնվում Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Հոկտեմբերի 30-ին կայացել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվիրակության հանդիպումը Լիտվայի Գիտությունների Ակադեմիայի նախագահության անդամների հետ, որի ընթացքում կողմերը միմյանց ներկայացրել են երկու հաստատությունների ընթացիկ առաջնայնությունները, ամփոփել են Հայաստանի և Լիտվայի գիտահետազոտական շրջանակների համագործակցության արդյունքները, ինչպես նաև ուրվագծել են նոր ոլորտներում երկկողմ կապերի հաստատման հեռանկարները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խթանել փոխշահավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Նույն օրը ակադեմիկոսներ Վալդեմարաս Ռազումասը և Ռադիկ Մարտիրոսյանը ստորագրել են Գիտությունների ակադեմիաների միջև համագործակցության մասին համաձայնագիր: ՀՀ ԳԱԱ նախագահը հրավիրել է իր լիտվացի գործընկերոջը 2013թ-ին պատասխան այց կատարել Հայաստան, որի ընթացքում կստորագրվի համատեղ գործողությունների ծրագիր:
Այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը այցելել է Վիլնյուսի Պետական Համալսարան, Լազերային հետազոտական կենտրոն, ԲիոՏեքՖարմ հետազոտական կենտրոն, Ֆիզիկատեխնիկական գիտությունների կենտրոն, ինչպես նաև այցելել է Լիտվայում ՀՀ դեսպանություն և հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում