Հայ շախմատիստները մեկ միավորով հետ են մնում առաջատարներից Չիգորինի հուշամրցաշարում

Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք մեկ միավորով են ետ մնում առաջատարներից’ ռուսաստանցիներ Ալեքսանդր Շիմանովից եւ Անտոն Դեմչենկոյից :

Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը, Նիկիտա Մատինյանը, Գոռ Հայրապետյանը վաստակել են 3,5-ական միավոր:

Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում