Մոտավորապես մեկ ժամ առաջ ավտովթար է տեղի ունեցել Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին:
Ըստ նախնական տեղեկությունների, զինվորներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարուրի ձոր կոչվող տարածքում վթարի է ենթարկվել: Մեքենայում եղել են պայմանագրային զինծառայողներ:
Times.am-ի տեղեկությունների համաձայն, մահացել են երեք զինծառայող: Կան նաև ծանր վիճակում գտնվող վիրավորներ: