«Հրապարակ». Բիզնեսը խլելու ժամանակակից մեթոդներ
02/11/2012 08:03
Նմանատիպ
Եթե ժամանակին բիզնեսը խլում էին բացահայտորեն՝ զենքով ու սպառնալիքով, լավագույն դեպքում՝ էժան գնով առնելով, ապա հիմա բիզնեսը խլելու նոր, ժամանակակից մեթոդներ են սկսել գործել։ Մեզ պատմեցին, որ դրսից որևէ ֆիրմայի հետ աշխատող անձի բիզնեսը խլելու համար նախ հարկայինից ու բանկերից ճշտում են, թե ինչ պայմաններով է կնքվել գործարքը։
Քանի տոկոս, ինչ քանակի ապրանք է ներկրում ընկերությունը։ Ապա կապվում են մայր ֆիրմայի հետ և գրավոր առաջարկ ներկայացնում՝ այսպես ու այսպես, պատրաստ ենք իրացնել երկու անգամ շատ ապրանք, ավելի շատ եկամուտ ապահովել ձեզ, ավելի քիչ տոկոս՝ մեզ։ Ըստ մեր աղբյուրի, այդ սխեման աշխատում է. մի քանի այդպիսի խլված բիզնես-ձեռնարկներ արդեն կան Հայաստանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում