«Ժողովուրդ». «Սթարը» վաճառվու՞մ է
02/11/2012 08:06
Նմանատիպ
«Ժողովուրդի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սթար»–ի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է «Սթար» սուպերմւսրկետների ցանցը։ Հավելենք, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաև «Սթար»–ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում «Սթար»–ը, ընկերության մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանեց. «Նման բան չկա։ Մենք մատակարարների հետ աշխատում ենք հատուկ ծրագրով։ Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ»։ Մինչդեռ մեր աղբյուրները հավաստիացնում են, որ «Սթար»–ի կուտակած պարտքերը բավական մեծ են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում