«Ժողովուրդ». ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում մենաշնորհային դիրք է զբաղեցրել
Նմանատիպ
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ռոբերտ Թովմասյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում մենաշնորհային դիրք է զբաղեցրել։ Ըստ «Ժողովուրդ»–ի աղբյուրների՝ նա Իրանում հիմնել է բաշխիչ աշտարակների հայկական արտադրական ձեռնարկություն։ Լուրը մեզ հետ հեռախոսազրույցում չհերքեց նաև ինքը՝ Թովմասյանը։ Ավելին, հավելեց. «Պարսիկները զարմացել էին, որ հայը իրենց ոչ թե մետաղի ջարդոն կամ թափոն է առաջարկում, այլ պատրաստի արտադրանք»։ Նշենք, որ գազալցակայանի եկամուտներն անմիջապես հաշվող այդ աշտարակների արտադրությամբ զբաղվողներն այս գործը Հայաստանում արդյունավետ չեն համարում։ Տեղական փոքր շուկան, պահանջարկի բացակայությունն ու հարկային քաղաքականությունն անիմաստ են դարձնում բիզնեսի այդ տեսակը։ Ստացվում է, որ անգամ Իրանում բիզնեսով զբաղվելն ավելի ձեռնտու Է, քան Հայաստանում։ Հավելենք, որ Իրանի նախագահի նստավայր այցելելուց հետո Ռ. Թովմասյանի ձեռնարկությունը 16 տարով ազատվել է հարկերից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում