«Հայկական ժամանակ». ՀՀ չորս բարձրաստիճան անձանց մատուցվող բուժծառայությունների համար նախատեսվում է 15 միլիոն դրամ
Նմանատիպ
2013 թվականի պետական բյուջեի նախագծում առանձին տող կա, որով 15 միլիոն դրամ է նախատեսվում ՀՀ չորս բարձրաստիճան անձանց մատուցվող բուժծառայությունների համար։ Երեկ խորհրդարանում՝ գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Աժ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ովքեր են այդ չորս անձինք, և ինչ ծառայությունների մասին է խոսքը։ «Երկրի ղեկավարների համար կանխարգելիչ նպատակով են օգտագործվելու։ Դա է, ավելին բացատրելու խնդիր չունեմ։ Անվտանգության հետ է կապված»,– պատասխանել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ որևէ մեկի անունը չնշելով։ Ի դեպ, մինչ այժմ մամուլում գրվել է, մասնավորապես, Սերժ Աարգսյանի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) առողջական խնդիրների մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում