ԱԺ-ն շարունակում է քննարկել ՄԻՊ տարեկան զեկույցը. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել է 110 պատգամավոր: Նիստի մեկնարկին, սովորաբար, քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկված հարցերը, սակայն հոկտեմբերի 27-ի նիստում քվեարկություններ չեն սպասվում, քանի որ քննարկվել է ընդա մենը մեկ հարց՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը:
Հոկտեմբերի 26-ի նիստում հարցի քննարկումն անավարտ է մնացել և կշարունակվի հոկտեմբերի 27-ին: Հարցի քննակումն ընդհատվել է եզրափակիչ ելույթի փուլում: Հիմնական զեկուցող, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կանդրադառնա ելույթների ընթացքում պատգամավորների մտահոգություններին, կպատասխանի նրանց մտահոգող հարցերին:
Սպասվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից հետո խորհրդարանը կքննարկի ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվում է սահմանել, որ ՀՀ քաղաքացիները քվեարկությանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև նույնականացման քարտերով: Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Գագիկ Մինասյանը, Արտակ Դավթյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում