Վազգենը լուրջ չի ընդունել իրեն սպանելու խոսակցությունները, ԱԱԾ-ն էլ թերացել էիր աշխատանքներում. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Վազգենը լուրջ չի ընդունել իրեն սպանելու խոսակցությունները, ԱԱԾ-ն էլ թերացել էիր աշխատանքներում. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Արդարադատության մարմինների կողմից բավարար կամք  չդրսևորվեց, որ բացահայտվի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Այսօր ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն  Սարգսյանի  եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ կատարվածը պետական դավադրություն   էր, և որ ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, այնպես էլ ինքը կասկածներ ունի:

Հարցին, թե շփվո՞ւմ է այն մարդկանց, ովքեր  կասկածյալների տիրույթում են,  Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, անհատների հետ կապված չէ, ավելի բարձր  տեղից է: Մեր երկրում չկար մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա ձեռք բարձրացնել, էդքան քաշը չէր հերիքի: Այլ բան է, որ կարողացել են դրսի  մեծ ուժերի հետ միասին աչքերը փակել տալ կամ  ձայն չհանել, լռել, խանգարել բացահայտմանը, բայց որ ներսում ինչ-որ մեկը  պատվիրեր կամ ինչ-որ մեկն աներ… դա շատ հեռվից է գալիս»:

Սպարապետի եղբայրն այս համատեքստում ակնարկեց, թե ամեն պատեհ առիթի զրույցներ է ունենում  իշխանությունների հետ՝ հասկանալու, թե ուր են տանում ոճրագործության թելերը: Նա վստահ է՝  եթե բացահայտման հնարավորություն լինի, ապա ներկայիս նախագահն անձամբ կբացահայտի, իսկ շանսեր կան  և չի բացառվում, որ ոչ հեռու անցյալում ամեն ինչ բացահայտվի:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի  մեղավորությանը՝  որպես  ԱԱԾ ղեկավարի,  Արմեն Սարգսյանը նշեց, թե ինքն այն կարծիքին չէ, թե Սերժ Սարգսյանը դրան մասնակից է եղել, ինչպես ոմանք մտածում են, այլ հարց է, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր պարտականությունների մեջ թերացել է. «Մենք բազմիցս զրուցել ենք, այն մասին, որ այդ ժամանակաշրջանում Ազգային անվտանգությունը թերացել է իր աշխատանքներում, բայց  այդտեղ մեղավորությունը կար նաև իմ եղբոր, որովհետև չգիտեմ դուք տեղյակ եք, թե չէ, բայց  Վազգեն  Սարգսյանին սպանելու փորձեր բազմիցս եղել են, ավելի ճիշտ՝ խոսակցություններ՝  տարաբնույթ, տեղին-անտեղին, և այս պարագայում Հոկտեմբերի 27-ին նաև Վազգենը լսելով դրա մասին լուրջ չի մոտեցել այդ հարցին, և բոլորն են անլուրջ մոտեցել, որովհետև  հենց Վազգենը չեն սպասել, որ իր երկրի մեջ հայը կկրակի  իր վրա: Այստեղ  խնդիրը և՛ Ազգային անվտանգությանն է, որ անլուրջ են մոտեցել, և՛ Վազգենինը, ով թերահավատորեն է մոտեցել, որովհետև մի քանի անգամ իրան զգուշացրել են, ինչքանով ես տեղյակ եմ»:

Անդրադառնալով  Նաիրի Հունանյանի ադեկվատ լինելուն,  Սարգսյանը պնդեց, որ երբ ինքն էլ էր գտնվում Ազգային անվտանգության խցում իրենց մեկ պատ էր բաժանում և Հունանյանն այդ  ժամանակ ադեկվատ էր:

Ըստ  նրա՝ Նաիրի Հունանյանը մինչ այժմ ասել է այն, ինչ ասելու էր, իսկ ավելին լսելու կամ իր խոսքերով՝ Հունանյանին պատին դեմ տալու համար, ավելի շատ փաստեր ն պետք, որ չկխոսել չկարողանա:

Տեսանյութը՝ armlur.am-ի յութուբյան էջից

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում