Վիճակագրություն. Հայաստանը Facebook-ի օգտատերերի քանակով 115-րդն է աշխարհում
Նմանատիպ
Social Bakers կայքը ներկայացրել է հանրահայտ ամերիկյան Facebook սոցկայքի վիճակագրական տվյալները՝ ըստ աշխարհի տարբեր երկրների, ինչի արդյունքում հայտնի են դարձել այն երկրները, որոնք առաջատարն են ֆեյսբուքյան օգտատերերի քանակով։
Tert.am-ի փոխանցմամբ՝ օգտատերերի թվով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, որի բնակչության 54.01 %-ն օգտվում է այս կայքից։ Միացյալ Նահանգներին հաջորդում է Բրազիլիան՝ 30.17 % ցուցանիշով։ Լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանը. այս երկրում 60 545 100 մլն մարդ է գրանցված Facebook-ում, ինչը կազմում է Հնդկաստանի բնակչության 5.16% -ը։
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա առաջատարն այստեղ Թուրքիան է՝ 31 415 080 օգտատեր ցուցանիշով։ Ի դեպ, այս երկիրը ֆեյսբուքյան օգտատերերի թվով գտնվում է ընդհանուր վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում։ Թուրքիային է հաջորդում Ռուսաստանը, որը գտնվում է 30-րդ հորիզոնականում՝ 5.13 % ցուցանիշով։
Տարածաշրջանում օգտատերերի ակտիվության հարցում 3-րդ հորիզոնականում է Ադրբեջանը՝ 898 140 մարդ ցուցանիշով։ Այն զբաղեցնում է ընդհանուր վարկանիշային աղյուսակի 84-րդ հորիզոնականը։
Վրաստանը 87-րդ հորիզոնականում է՝ 862 940 օգտատերերով, իսկ Հայաստանը՝ 115-րդ՝ 345 140 օգտատեր ցուցանիշով, ինչը կազմում է երկրի բնակչության 11.63%-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում