Չիգորինի հուշամրցաշարում հայ շախմատիստները կես միավոր են զիջում առաջատարներին

Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում վեց տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարներից’ Ալեքսանդր Շիմանովից, Անտոն Դեմչենկոյից (Ռուսաստան), Իլյա Սմիրինից (Իսրայել), Ալեքսանդր Արեշչենկոյից (Ուկրաինա):

Ավետիք Գրիգորյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Գոռ Հայրապետյանը վաստակել են 4,5-ական միավոր:

Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում