Նախագահը ստորագրել է ԱԺ ընդունած որոշ օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում