«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սկսվել է 2009թ.–ից
Նմանատիպ
«Ժողովուրդը» հայտնում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սկսվել է 2009թ.–ից. «Այդ թվականին Վարդան Օսկանյանն ընտրվել էր Հայաստանի առևտրային բանկերից մեկի խորհրդի անդամ։ Բանկի մեծամասնական բաժնետերերին սնանկացման սպառնալիքով ստիպեցին Վարդան Օսկանյանին հանել խորհրդի անդամությունից»։ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը 2009թ. եղել է «Ամերիա» բանկի խորհրդի անդամ, սակայն Կենտրոնական բանկի «ճնշման» ներքո նրան հեռացրել են խորհրդի կազմից։ Լուրը փորձեցինք ճշտել «Ամերիա» բանկի PR և հաղորդակցությունների ղեկավար Էլմիրա Ադամյանից, որը մեր գրավոր հարցին պատասխանեց. «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Մինչդեռ մեր աղբյուրները հակառակն են պնդում»,–գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում