11.1 C
Yerevan

«Հայկական ժամանակ». Գործատուից գումար են ուզել` թվային ստորագրություն տրամադրելու համար

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ մի գործատուից ահազանգ ստացանք, որ էլեկտրոնային կառավարման ենթակաոուցվածքների ներդրման գրասենյակում (ԷԿԷՆԳ) իրենից գումար են պահանջել՝ թվային ստորագրություն տրամադրելու համար։ Այնինչ սահմանված է, որ մինչև նոյեմբերի 30-ը դիմողների ծախսերի մի մասը համաֆինանսավորում է կառավարությունը, և մինչ այդ ժամկետը թվային ստորագրությունը կտրվի անվճար։ Գրասենյակից հերքեցին քաղաքացու ահազանգը։ Ըստ ԷԿԷՆԳ-ի սպասարկման բաժնի պետ Արմինե Աբելյանի ընկերությունն ըստ էության ոչ թե թվային ստորագրություն է տրամադրում, այլ ապահովում է ստորագրության ծառայությունները։ Նրա խոսքով՝ թվային ստորագրությունը, որը կիրառվում է էլեկտրոնային եղանակով եկամտահարկի հաշվետվությունները ներկայացնելու համար, առկա է լինում նույնականացման քարտերի մեջ, որոնք տրամադրում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Ըստ նրա՝ ստորագրություն ձեռք բերելու համար գործատուն ոստիկանությունից պետք է վերցնի նույնականացման քարտ՝ վճարելով 3000 դրամ, և նոյեմբերից գրանցվի ՊԵԿ համակարգում։ Դրանից հետո, նա դեկտեմբերից կարող է գրանցվել ԷԿԵՆԳ առցանց համակարգում՝ ստորագրությունն ակտիվացնելու նպատակով։ Ստորագրության տարեկան սպասարկման վճարը 3000 դրամ Է, բայց մինչև նոյեմբերի 30-ը ծախսերի մի մասը համաֆինանսավորում է կառավարությունը։ Թվային ստորագրություն արդեն իսկ ձեռք բերած գործատուները նույնպես պետք է դիմեն անձնագրային բաժանմունք՝ նույնականացման քարտ ձեռք բերելու համար։ Թվային ստորագրության կիրառման նոր համակարգը գործելու է եկող տարվա հունվարի 1-ից։

spot_imgspot_img