«Առավոտ». ArCa-ն սպառել է իրեն
Նմանատիպ
Թերթը գրում է, որ երեկ, Ժամը 17-ին, նոր միայն վերականգնվեց բանկոմատների աշխատանքը։ Լշենք, որ ժամը 11 –12–ի սահմաններում Հայաստանի տարածքի բոլոր բանկոմատները խափանվել Էին, և քաղաքացիները չէին կարողանում սպասարկվել, գումարներ հանել։ Մոտ 5 ժամ տևած խնդիրը բանկոմատից օգտվող հազարավոր մարդկանց անհարմարություններ պատճառեց։ Լշենք, որ բանկոմատները սպասարկում է «Արմենիան Քարդ» (ArCa) ընկերությունը։ ArCa-ի հետ առնչվող բանկերի աշխատակիցներն ու տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հաշվապահները փաստում են. որ վերջին 2-3 ամսում, հատկապես ամսվա առաջին երկու օրերին, երբ փոխանցվում են մարդկանց աշխատավարձերը, համակարգը «կախվում» է։ Բանկը ելք է անում գումարները, և երբ պետք է նստի քաղաքացու հաշվին, այդ ընթացքում էլ տեղի է ունենում խնդիրը։ Բանկոմատը մարդկանց քարտերը դուրս է շպրտում՝ հայտնելով, որ գործարք չի կարող անել։ «Առավոտի»–ի հարցին ի պատասխան՝ «Արմենիան Քարդ» ընկերությունից պատասխանեցին. «Ս.թ. նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել բանկոմատների աշխատանքի խափանումներ։ Ընկերության մասնագետների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ։ Քարտապաններից «Արմենիան Քարդ» ընկերությունը ներողություն է խնդրում հնարավոր անհարմարությունների համար»։
«Առավոտի» հետ զրույցում բանկի որոշ մասնագետներ վստահեցրին, որ խնդիրը ArCa–ի սպասարկման մեջ է, և որ այդ համակարգն արդեն իրեն սպառել է, քանի որ նման իրավիճակները սկսել են հաճախակիանալ։