«Հրապարակ». Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ շինարարություն է սկսվելու

Ըստ շրջանառվող լուրերի`  շուտով Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ շինարարություն է սկսվելու։ Ասում են՝ ավտոկայանատեղիների ներքևի հարկը շարունակելու է ծառայել որպես կանգառ այն վարորդների համար, ովքեր չեն ալարի և իրենց մեքենաները կկանգնեցնեն այնտեղ, իսկ վերևի հարկն ամբողջությամբ վերածվելու է խանութների։ Ըստ նախնական լուրերի, այս ծրագիրն իրականացնելու է «Տաշիր գրուպը»։ Առաջիկայում կփորձենք այս ծրագրի մանրամասները ներկայացնել։ Արդյոք հայերը կսիրե՞ն «ընդհատակյա» շոփինգը, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում