«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը նախատել է Ուրիխանյանին
Նմանատիպ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախատել է ԲՀԿ խոսնակին, որ նա 2013 թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե պատգամավորի աշխատավարձը շատ քիչ է, որպեսզի անգամ նորմալ բաճկոն գնեն։
«Ծառուկյանը բարկացել է հատկապես այն բանի վրա, որ Ուրիխանյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարից է փորձել ճշտել, թե ինչպես են ծախսվել ԱԺ-ին հատկացված գումարները, քանի որ ԱԺ ֆինանսները տնօրինում է Ծառուկյանի խնամին՝ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Բացի այդ, ԲՀԿ առաջնորդը Ուրիխանյանին հիշեցրել է. «Մենք քեզ վա՞տ ենք վարձատրում, որ բողոքում ես»:
Փորձեցինք լուրը ճշտել Ուրիխանյանից, որը պարզաբանեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես մեծ գումարներ չեմ ստանում եւ ընդհանրապես վարձատրվում եմ պետության կողմից իմ պատգամավորական գործունեության համար:
Նկատողություններ կարող եմ ստանալ ցանկացած թերացման համար, բայց ոչ ճիշտ հնչեցրած խոսքի համար: Կրկնում եմ, որ ես գումարից չեմ բողոքել, ես պարզաբանում եմ ուզել ԱԺ ծախսերի մասին»»,- գրում է «Ժողովուրդը»։