«Երևանը մեր տունն է». Երիտասարդները կմաքրեն մայրաքաղաքը հայտարարություններից ու պաստառներից
Նմանատիպ
Այսօր և նոյեմբերի 10-ին’ ժամը 09:30-ից մինչև 13:00-ը, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը «Երևանը մեր տունն է» շարունակական ծրագրի շրջանակներում իրականացնում է շաբաթօրյակ, որի ընթացքում պատերից, ծառերից և սյուներից կմաքրվեն հայտարարությունները, պաստառներն ու կոչերը:
Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ ծրագրի նպատակն է կոչ անել հասարակությանը մաքուր պահել մեր քաղաքը, մասնավորապես ծրագրում ներգրավված երիտասարդների օրինակով, հորդորել մեր համաքաղաքացիներին հայտարարությունները և գովազդային պաստառները փակցնել համապատասխան ցուցատախտակների վրա’ չփչացնելով քաղաքի արտաքին տեսքը:
Ծրագիրն իրականցվելու է Երևանի տասը վարչական շրջաններում:
Նոյեմբերի 3-ին’ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի, Ավան, իսկ նոյեմբերի 10-ին’ Նոր Նորք, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա Սեբաստիա, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում