12 բան, որ կանայք ու տղամարդիկ բացարձակապես տարբեր կերպ են անում
Նմանատիպ
1. Մականուններ
Երբ Մարինեն, Աննան ու Վիկտորյան իրար հետ են, նրանք իրար դիմում են Մարիշ, Անչոկ, Վիկուլ մականուններով…
Երբ Գևորգը, Արմանն ու Բագրատն իրար հետ են, ապա իրար դիմում են «Չաղ», «Կյաժ» ու «Չախկալ» մականուններով։
2. Սրճարան գնալ
Երբ Գևորգը, Արմանն ու Բագրատը պետք է 2000 դրամանոց հաշիվ փակեն, յուրաքանչյուրը 1000 դրամ է դնում, ու նրանցից ոչ մեկ անգամ չի մտածում մանրն իրեն վերցնելու մասին։
Երբ նույն իրավիճակում աղջիկներն են, նրանք միանգամից հանում են հաշվիչն ու դեռ մի 10 րոպե էլ մտածում են, թե որքան թեյավճար թողնեն։
3. Վերաբերմունքը փողին
Տղամարդը պատրաստ է կրկնակի գին վճարել մի բանի համար, որն իրեն պետք է։
Կինը կվճարի զեղչի տակ վաճառվող բանի համար, անգամ եթե այն իրեն բացարձակապես պետք չէ։
4. Իրավիճակը լոգարանում
Տղամարդիկ լոգարանում 6 իր ունեն. ատամի խոզանակ, ատամի մածուկ, ածելի, շամպուն, օճառ և սրբիչ։
Միջին վիճակագրական կնոջ լոգարանում 337 իր կա, ընդ որում, միջին վիճակագրական տղամարդը կարող է դրանցից միայն 20-ի նշանակությունը հասկանալ։
5. Դիրքորոշումը վեճի ժամանակ
Վեճի ժամանակ վերջին խոսքը պիտի ասի կինը։
Յուրաքանչյուր բան, որ կասի տղամարդը կնոջ վերջին խոսքից հետո, նոր վեճի առիթ է։
6. Ապագայի տեսլականը
Կանայք անհանգստանում են իրենց ապագայի համար մինչև ամուսնանալը։ Տղամարդիկ երբեք չեն անհանգստանում ապագայի համար, մինչև չամուսնանան։
7. Հաջողություն
Հաջողակ տղամարդը նա է, ով կարողանում է ավելի շատ գումար վաստակել, քան իր կինը ծախսում է։
Հաջողակ կինը նա է, ով կարողանում է այդպիսի ամուսին գտնել։
8. Ամուսնություն
Կանայք ամուսնանում են՝ հույս ունենալով, որ ամուսինը կփոխվի։
Ամուսնանալիս տղամարդը չի ցանկանում, որ իր կինը փոխվի, բայց կինը, միևնույն է, փոխվում է։
9. Գեղեցիկ հագուստ
Կինը գեղեցիկ շորեր է հագնում, երբ պետք է գնա խանութ, ծաղիկները ջրի, աղբը թափի, զանգին պատասխանի, գիրք կարդա և էլեկտրոնային փոստը ստուգի։
Տղամարդիկ գեղեցիկ են հագնվում, միայն երբ հարսանիքի են հրավիրված կամ էլ թաղման պետք է մասնակցեն։
10. Բնական տեսք
Տղամարդիկ նույն տեսքն ունեն քնելուց առաջ ու արթնանալուց հետո։
Կանայք գիշերվա ընթացքում էապես… կերպարանափոխվում են։
11. Վերաբերմունքը երեխաների հանդեպ
Կանայք գիտեն ամեն բան իրենց երեխաների մասին։ Նրանք գիտեն, թե երբ է պետք երեխային տանել ատամնաբույժի, գիտեն նրա առաջին ժամադրության, լավագույն ընկերների, սիրելի գրքերի, վախերի, հույսերի և երազանքների մասին։
Տղամարդիկ գրեթե ոչինչ չգիտեն այն փոքրիկ մարդուկների մասին, ովքեր իր տանն են ապրում։
12. Օրվա միտքը
Ամուսնացած տղամարդը պետք է մոռանա իր բոլոր սխալները, որովհետև ամենևին պարտադիր չէ, որ դրանց մասին միանգամից երկու հոգի հիշեն։
Աղբյուրը` Վերջին բլոգ
Հետևեք մեզ նաև Telegram-ում