Ժամկետային զինծառայող է մահացել. Հարուցվել է քր.գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով
05/11/2012 11:36
Նմանատիպ
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ ս.թ. նոյեմբերի 5-ին, ժամը 00:30-ի սահմաններեում հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով:
ՀՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Սարգիս Սեյրանի Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում