19.1 C
Yerevan

Նոբելյան մրցանակակիրները կիսվել են իրենց փորձով երիտասարդ գիտնականների հետ, թե ինչպես դառնալ հաջողակ գիտնական

Նմանատիպ

Շախմատի կանանց ԵԱ-ում Մարիամ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի Գյունայ Մամեդզադեին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական...

Նեո ընձառյուծը կրկին հայտնվել է Խոսրովի անտառի ֆոտոթակարդում

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի...

Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը կհարձակվի․Deutsche Welle

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական Deutsche...

Նախօրեին Մատենադարանի նորակառույց մասնաշենքի դահլիճում տեղի է ունեցել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հրավերով ՀՀ-ում գտնվող Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթի (Մեծ Բրիտանիա) և Մարտին Չալֆիի (ԱՄՆ) հանրային դասախոսությունները «Քաղցկեղի հիմնախնդիրը» և «Կանաչ ֆլոուրեսցենտային սպիտակուց’ լուսավորելով կյանքը» թեմաներով: Այս մասին հայտնում են դասախոսությունների կազմակերպիչ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը աջակցել են նաև ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Թուֆենկյան» հյուրանոցների ցանցը և Մատենադարանը:

Աշխարհահռչակ գիտնականները ներկայացրել են գիտության վերջին նվաճումները կենսաբանության բնագավառում: Դասախոսություններին ներկա են եղել գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների շուրջ 200 գիտաշխատողներ, երիտասարդ գիտնականներ և ուսանողներ:

Դասախոսությունների ավարտին մասնակիցները հնարավորություն են ստացել քննարկել իրենց հուզող հարցերը Նոբելյան մրցանակակիրների հետ:

Նույն օրը երեկոյան, ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի աջակցությամբ, տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ’ «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են երիտասարդ գիտնականներ և ուսանողներ տարբեր գիտական հիմնարկներից: Նոբելյան մրցանակակիրները իրենց օգտակար խորհուրդներն են տվել երիտասարդ գիտնականներին թե ինչպես դիմել միջազգային դրամաշնորհների և ուսումնական ծրագրերի, կիսվել փորձով և ներկայացրել գիտահետազոտական գործունեության ընթացքում առաջ եկած խոչնդոտների հաղթահարման իրենց բանաձևը:

spot_imgspot_img