ՌԴ օդանավը մասերի է բաժանվել օդում. տեղի է ունեցել օդանավում օդի ճնշման պայթունավտանգ անկում. Աթբաշյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԼՂՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանի դիտարկմամբ Եգիպտոսի տարածքում ռուսական օդանավի վթարի պատճառն անսարքությունն է եղել։
«Ես առաջին օրվանից հասկացա, որ հենց օդում է քանդվել, որովհետեւ օդանավի մասերը գետնի վրա տարածված են 15-20 կիլոմետր, ինչը փաստում է՝ մի վայրում չի ընկել։ Սա բերեց նրան, որ օդանավում առաջացավ պայթյունավտանգ իրավիճակ, այսինքն՝ օդանավում ճնշում կար և մարդիկ կարող էին ազատ շնչել, բայց հանկարծ օդանավում օդի ճնշումը 760-ից միանգամից ընկել է 200-ի, ինչի հետևանքով մարդիկ միանգամից ուշաթափվել են: Հենց սա է պատճառը, որ օդաչուներն ի վիճակի չեն եղել ազդանշան տալ դիսպետչերներին»,– բացատրեց մասնագետը:
Մանրամասները՝ տեսանյութում
ե օդանավը միանգամից է գցել արագությունը, Դմիտրի Աթբաշյանը չի հավատում. «Սպասենք մասնագետների հետաքննությանը, որից հետո կիմանանք իրական պատճառների մասին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում