Ավտոբուսային 2 երթուղիներ կահավորվում են GPS համակարգով` էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման համար
Նմանատիպ
Այսօր Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի մասնակցությամբ կայացել է հերթական խորհրդակցություն: «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով ավտոբուսային 2 երթուղիներ կահավորվում են GPS համակարգով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ`զեկուցվել է նաև, որ շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքի գրադարանները WiFi համակարգերով ապահովելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել Երևանի առավել մարդաշատ վայրերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ WiFi ծածկույթի ընդլայնման նպատակով:
Անդրադառնալով ավտոկայանատեղերի համար ապօրինի գումարների գանձման դեպքերի բացառմանը’ հանձնարարվել է առավել հետևողական լինել և շարունակել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել գործընթացը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում