«Հրապարակ». Սիբիրախտի հայտնաբերման հետ կապված` սպասվում է պաշտոնանկություն
06/11/2012 10:21
Նմանատիպ
«Հրապարակի» տեղեկություններով, աշխատանքից ազատվելու է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Մամիկոն Գասպարյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, պաշտոնանկությունը կապված է սիբիրախտի հայտնաբերման հետ։ Հայտնի է, որ այս կառույցն է զբաղվում անասունների պատվաստման աշխատանքներով, մինչդեռ այդ գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ, բազմաթիվ թերացումներով։ Եվ արդյունքը խոշոր եղջերավորների և մարդկանց շրջանում տարածված սիբիրախտ հիվանդությունը դարձավ։ «Երբ գյուղփոխնախարար Գրիշա Բաղյանին հարցրինք՝ արդյո՞ք դրված է Մամիկոն Գասպարյանի պաշտոնանկության հարցը, նա ոչ հերքեց, ոչ հաստատեց, ասաց միայն, որ այդ մասին կտեղեկացնի իրենց պաշտոնական կայքը»-գրում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում