«Հայկական ժամանակ». Երևանի քաղաքապետարանում Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող ստուգումներն ավարտվել են
06/11/2012 10:25
Նմանատիպ
«Վերահսկիչ պալատից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանում սկսված ստուգումները նոյեմբերի 2– ին ավարտվել են։ ՎՊ-ից, սակայն, հրաժարվել են որևէ տեղեկություն հայտնել արդյունքների վերաբերյալ։ Այս ընթացքում վերլուծվելու են ստուգումների արդյունքները, եզրակացություն է գրվելու, որը հաստատվելու է պալատի խորիրդի նիստում և միայն դրանից հետո հրապարակվելու է։ Իսկ սա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանում իրականացրած ստուգումների արդյունքները կհրապարակվեն 1-2 ամսվա ընթացքում։ Մեր տեղեկություններով, ստուգումներն իրականացվել են շինարարության, հողահատկացումների և բագմաթիվ այլ ոլորտներում»,-գրում է «Հայկական ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում