«Ժողովուրդ». Երևանի որոշ բուժհաստատություններում վիրահատությունների գները բարձրացել են
Նմանատիպ
«Ժողովուրդ»–ի տեղեկությունների համաձայն՝ Երևանի որոշ բուժհաստատություններում, այդ թվում նաև 3-րդ կլինիկական հիվանդանոցում, վիրահատությունների գները բարձրացել են։
«Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նշված հիվանդանոց, որտեղից հերթապահ բուժքույրը հաստատեց այն՝ ասելով «Այո՛, նոյեմբերի 1-ից գնային փոփոխություններ կան։ Որոշ վիրահատությունների գները բարձրացել են։ Հիվանդանոցի պատին փակցված է գնացուցակը, և դրանք որոշում է ՀՀ առողջապահության նախարարությունը»։ Իսկ ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը պարզաբանեց. «Պլաստիկ վիրահատությունների գները ՀՀ ԱՆ-ն չի սահմանում, դրանք սահմանվում են բուժհաստատությունների կողմից։ Լավագույն դեպքում նախարարությունը հաշվում է որևէ վիրահատության ինքնարժեք, և դրա շուրջ նախարարի հրամանով սահմանվում է ներքին, ստորին և վերին շեմ, այսինքն՝ դրանից ցածր չենք կարող դնել, որպեսզի ապահովվի որակը, և բարձր չենք կարող՝ հաշվի առնելով ժողովրդի տնտեսական վիճակը»։ Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են վիրահատությունների գները բարձրացել»,–եզրափակում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում