«Հայկական ժամանակ». Բաթումից Երևան բեռների տեղափոխումը կթանկանա մոտ 30 տոկոսով
Նմանատիպ
Վրաստանի Փոթի նավահանգստում անցած շաբաթվա վերջին սկսված գործադուլը շարունակվում է։ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը թերթի թղթակցին երեկ հայտնել է, որ ներկայումս հայկական կողմը փորձում է բեռները վերահասցեավորել Բաթումի նավահանգիստ և այնտեղ բեռնաթափել։ Սակայն, այդ դեպքում բեռների տեղափոխումը նավահանգստից Երևան՝ կթանկանա մոտ 30 տոկոսով։ Օրինակ, եթե մեկ կոնտեյները Փոթիից Երևան էր բերվում մոտ 700 դոլարով, ապա Բաթումից Երևան տեղափոխման գինը կկազմի 1100 դոլար։ «Մենք արդեն առաջարկել ենք գործարարներին, որ նրանք համաձայնություն տան իրենց բեռները բեռնաթափել Բաթումում»,– ասել է պարոն Ղազարյանը։ Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այդ գործադուլը դեռ չի ազդել Հայաստան մատակարարվող առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխման վրա՝ ցորեն, վառելիք և այլն։ Ղազարյանը նաև զգուշավոր կանխատեսում է արել, որ գործադուլը երկար չի տևի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում