«168 ժամ». Ցուցմունք չտալը Խաչիկյանի մարտավարությունն է
Նմանատիպ
«168 ժամ» թերթը գրում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վ. Խաչիկյանի գործը դեռեւս նախաքննության փուլում է, եւ որեւէ նոր տեղեկություն չի կարող հայտնել այդ կապակցությամբ:
«Հիշեցնենք, որ Վ. Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ եւ խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ մինչ օրս Վ. Խաչիկյանը’ որպես մեղադրյալ, ցուցմունք չի տալիս, փաստաբանը պատասխանել է. «Դա մի քիչ երկար պատմություն է: Վազգեն Խաչիկյանը’որպես վկա, բազմիցս ցուցմունքներ է տվել, նա’ որպես մեղադրյալ, ցուցմունք չի տվել: Նախ’ դա մարտավարություն է ցուցմունք չտալը, բայց կոնկրետ այս դեպքում նոր բան չի ունեցել ասելու»:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս է Վ. Խաչիկյանի առողջական վիճակը, Ժ. Վարոսյանը պատասխանել է. «Նորմալ է»»,- մեջբերում է «168 ժամը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում