Սիբիրախտից անասունների սատկելու դեպքերը կրկնվել են. Տավուշում կարանտին է սահմանվել
Նմանատիպ
Հայաստանում սիբիրախտի հայտնաբերումից հետո եղել է անասունի անկման ևս չորս-հինգ դեպք՝ Վարդենիսի շրջանի Ծովակ և Վանեվան գյուղերում, մեկն էլ՝ Տավուշում:
Վարդենիսում Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին հաջողվել է կանխել անասունների մորթը և նրանք անարյուն եղանակով ոչնչացվել են:
Tert.am-ի հետ զրույցում այս տվյալները ներկայացրեց Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Բաբկեն Պիպոյանը:
«Ինչ վերաբերում է Վարդենիսին, ապա չեմ կարող ասել՝ անասունները պատվաստում անցե՞լ են թե ոչ, բայց Տավուշում հստակ է , որ անկած կենդանին պատվաստված չի եղել»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Ի պատասխան այն հարցին, թե չկա արդյոք համաճարակի վտանգ, սննդամթերքի անվտանգության գծով մասնագետն ասաց, որ այս պահին էլ Տավուշում անցկացվում են կարանտինային աշխատանքներ . տեսուչները հետևում են մսեղիքի շարժին և զուգահեռաբար իրականացնում են կենդանիների վերահաշվարկ ու ռեվակցինացիայի աշխատանքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում