Գյումրիում մոտ 400 անօթևան ընտանիք զրկվել են բնակարան ստանալու իրավունքից

Աղետի գոտում, նախորդ երեք տարիների ընթացքում բնակբաշխման գործընթացը իրականացնող ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված մոտ 400 անօթևան ընտանիք, տարաբնույթ պատճառներով զրկվել են բնակարան ստանալու իրավունքից: Այս մասին ահազանգում են «Շիրակ» կենտրոնից:

«Այդ ընտանիքները համալրել են Գյումրու վագոն-տնակներում ապրող ավելի քան 3500 այն անօթևան ընտանիքների շարքերը, ովքեր չունեն երկրաշարժի հետևանքով անօթևանի կարգավիճակ և նույնիսկ անհայտ է, թե երբևէ կունենան բնակարաններ: Համենայնդեպս պետությունը նրանց բնակարաններ տրամադրելու որևէ պարտավորություն չի ստանձնել:

Այդպիսի ընտանիքների թվում կան տասնյակ միայնակ տարեցներ, որոնց տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել իրենց կացարանները»,- նշվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում