Համաշխարհային 2 նոր ռեկորդ. hայ ժամկետայինը գերազանցեց ադրբեջանցու գրանցած արդյունքը (ֆոտո)

Համաշխարհային 2 նոր ռեկորդ. hայ ժամկետայինը գերազանցեց ադրբեջանցու գրանցած արդյունքը (ֆոտո)

Հայ հետախույզ, ժամկետային զինծառայող Յուրի Սաքունցն այսօր՝  ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում, համաշխարհային երկու նոր ռեկորդ է սահմանել: Նախ` դյուցազնագրքում գրանցված, աշխարհի կրկնակի ռեկորդակիր ազատ ոճի ըմբիշը ձեռքերի վրա քայլելով, ատամների օգնությամբ  տեղից մի քանի տասնյակ մետր քաշեց 3 տոննա կշռող ՀՀ ԶՈՒ  ջիպից կապված պարանը:

/disc/07-11-15/e074b3808dff7face07b3b7497640b85.jpg

Այնուհետ արդեն ճկույթով տեղից շարժեց և քաշելով տարավ 4 ռազմական  ջիպ, որոնց ընդհանուր քաշը 12 տոննա է: Իր նվաճումները Յուրի Սաքունցը նվիրել է ՀՀ հետախուզական զորքերի կազմավորման 23-րդ տարեդարձին, այլ կերպ` հայ հետախույզին:

 /disc/07-11-15/3e658e3e6e6d456a3c53f6a1f45a7d3b.jpg

«Պատրաստվել էի մոտ կես տարի, մեծ ջանք էի  ներդրել: Այսօրվա հաղթանակս նվիրում եմ հայ հետախույզին, որովհետև վստահ եմ, որ մեր հիմա հետևում է մեզ: Ի դեպ, ես գերազանցել եմ   ադրբեջանցու ռեկորդը.  ինքը քաշել է 2 տոննա, իսկ ես առաջին անգամ երեք` ատամներով, հետո ճկույթով 4 հատ երեք տոննանոց»,-Times.am-ի հետ զրույցում ասաց համաշխարհային ռեկորդակիրը` հավելելով, որ հետախույզը հակառակորդից չպետք է վախենալ,  որովհետև նրա  թիկունքում է, այլ լինի զգոն և իր առջև դրված խնդիրը կատարի գերազանց:

 

 /disc/07-11-15/ccd904d22c7aeeb90c6142d1f3f3dd85.jpg

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում