«Հրապարակ». ԲՀԿ-ի նպատակը կառավարության կողմից հանձնաժողովներ ուղարկվող օրենքի նախագծերին հակահարված տալն է
07/11/2012 10:21
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, որ «Կանյաչնիում» հրավիրված ԲՀԿ նիստերի ընթացքում խնդիր է դրված եղել ուժեղացնել ԱԺ մշտական հանձնաժողովներում ԲՀԿ աշխատանքները, վերադասավորություններ անել առանցքային հանձնաժողովներում։ Նպատակը կառավարության կողմից հանձնաժողովներ ուղարկվող օրենքի նախագծերին հակահարված տալը, դրանք մերժելն է, որպեսզի այդ օրինագծերը պառլամենտական դահլիճ չհասնեն, ու ապացուցվի, որ կառավարությունը վատ է աշխատում։ «Սակայն, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ԱԺ քվորումի հարցն իր հսկողության տակ վերցրած Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀԿ-ականներով ուժեղացնել բոլոր այն հանձնաժողովները, որտեղ սպասվում են նման սաբոտաժներ»,– եզրափակում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում