«Հայկական ժամանակ». ՀՀ կառավարությունը ԵԴ է ուղարկել Տեր-Պետրոսյանի դիմումի քննության շրջանակում իրեն ուղղված հարցերի պատասխանները
Նմանատիպ
«Հայկական ժամանակ» գրում է, որ ՀՀ կառավարությունը վերջապես ԵԴ է ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննության շրջանակում իրեն ուղղված հարցերի պատասխանները՝ երեկ մեր թղթակցին հայտնել են ԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի աշխատակազմից։
Այս պատասխանները Եվրադտտարան պետք է ուղարկվեին դեռևս մինչև սեպտեմբերի 11-ը, բայց ՀՀ կառավարությունը չէր կարողացել դա անել և հավելյալ ժամանակ էր խնդրել։ ԵԴ-ն ժամկետը երկարացրել էր մինչև նոյեմբերի 5-ը։ ԵԴ հարցադրումները վերաբերում էին 2008-ի նստացույցի օրերին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ազատության և տեղաշարժի իրավունքի սահմանափակմանը, փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը տեղի ունեցած հավաքների ազատության սահմանափակմանն ու մարտի 1-ին հանրահավաքը ցրելու օրինականությանը, ինչպես նաև այդ օրը Տեր-Պետրոսյանի տնային կալանքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում