«Ժողովուրդ». Նիկոյանը խորհրդարանի աշխատանքներն յուրօրինակ կերպով է «բոյկոտում»
Նմանատիպ
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն այս խորհրդարանի աշխատանքներում նկատելի պասիվ է և դրանք յուրօրինակ կերպով է «բոյկոտում»։ Վերջինս ԱԺ նիստը սկսվելուն պես գրանցվում է, լավագույն դեպքում մասնակցում քվեարկության, որից հետո շատ արագ լքում է ԱԺ դահլիճը։ Տեսակետ կա, որ Նիկոյանը 6 ամիս ԱԺ նախագահ աշխատելուց հետո իր պատվից ցածր է համարում պատգամավոր աշխատել։ «Դուք առաջին մասով ճիշտ էիք, որ դահլիճում միայն քվեարկությանն եմ մասնակցում, սակայն Աժ մնացած աշխատանքներին հետևում եմ իմ սենյակից»,–«Ժոդովուրդ»–ի հետ զրույցում իր պասիվությունն այսպես պարզաբանեց Նիկոյանը։ Հարցին, թե իրեն ինչն է խանգարում մինչև վերջ մնալ դահլիճում և հետևել աշխատանքներին, պատգամավորը հավաստիացրեց, որ հաջորդ քառօրյայից հետո մեր բարձրացրած հարցը լուծված կլինի. «Այո, ճիշտ եք, պետք է ավելի երկար մնալ և փորձել բոլոր հարցերի քննարկումներին մասնակցել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում