«Հրապարակ». ՀՀՇ-ն կմասնակցի Եվրոպայի լիբերալ–ղեմոկրատների կուսակցության հերթական համագումարին
Նմանատիպ
Նոյեմբերի 8-10-ը Դուբլինում տեղի ունենալիք Եվրոպայի լիբերալ–ղեմոկրատների կուսակցության հերթական համագումարին կմասնակցեն Հայոց համազգային շարժման չորս ներկայացուցիչներ՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, որոնք Դուբլինում կմնան մինչև նոյեմբերի 13-ը։ Այցի ծախսերը հիմնականում հոգում է մասնակցող կողմը։ «Ունի՞ այդքան միջոցներ ՀՀՇ– ն» հարցին կուսակցության փոխնախագահ Վահագն Հայոցյանն ասաց՝ նեղն ենք, բայց դե՝ պիտի անենք։ «Դուբլինյան համագումարի միակ հմայքն այն չէ, որ Դուբլինից հետո ՀՀՇ-ն վերջապես որոշելու է, թե երբ է անցկացնելու իր համագումարը, որը համառորեն տեղի չի ունենում։ Բանն այն է, որ նույն ինքնաթիռով Դուբլին՝ լիբերալ-դեմոկրատների համագումարին մասնակցելու են մեկնելու նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը՝ որպես հրավիրյալներ։ Ընդ որում, մեր տեղեկություններով, ԱԴ-ն ևս շատ շուտով կդառնա ԵԼԴԿ-ի լիիրավ անդամ։ Ի դեպ, ՀՀՇ-ում տեղյակ չէին, որ «կոնկուրենտ ֆիրման» նույնպես մասնակցելու է այդ համագումարին, իսկ նույն ինքնաթիռով թռչելու հնարավոր հեռանկարը երեկ նրանց ընդհանրապես շոկի մեջ գցեց»,–գրում է «Հրապարակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում