«Ժամանակ». ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմնակի եկամուտները
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրում է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը բազմաթիվ տարածքներ ունի Կորյունի 18Ա շենքում։
«Դա բարձրահարկ, ապակեպատ շենք է, որտեղ վարձակալությամբ տարբեր ընկերություններ են աշխատում։ Այնտեղ նույնիսկ գործում է մի մասնավոր բուհ, այդ շենքում է գտնվում նաեւ ՀԱԿ գրասենյակը եւ այլ կազմակերպություններ։ Շենքի տարբեր հարկաբաժիններ պատկանում են տարբեր մարդկանց։ Իսկ թե ինչպես, ինչ միջոցներով կամ ինչ հիմունքներով է Մ. Մելքումյանը տարածքներ ձեռք բերել, ինքը՝ ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ մեզ հայտնել։ Նա ընդամենը ասաց, որ մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ժամանակի» հետ զրույցում, սակայն, նրան պատկանող շենքի վարձակալներից մեկը հայտնեց, որ Մ. Մելքումյանն իր սենյակների համար բավական բարձր գներ է սահմանել՝ 10-13 քմ տարածքի համար 80-100 հազար դրամ է պահանջում։ Ի դեպ, Մելքումյանը նաեւ դասավանդում է Երեւանի տնտեսագիտական համալսարանում, որտեղ, իր ուսանողների եւ գործընկերների հավաստմամբ, հայտնի է որպես այլընտրանքային ճանապարհով գնահաատկան նշանակող դասախոս»,-եզրափակում է «Ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում