Մինսկում քննարկվել է հայ-բելառուսական համագործակցության հետագա զարգացումը ՀԱՊԿ,ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում
Նմանատիպ
Նոյեմբերի 6-ին Մինսկում կայացավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում, որին մասնակցեց նաեւ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, անդրադարձ արվեց ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ միջազգային կառույցների շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության հետագա զարգացման հարցերին: Կարեւորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությունը’ երկուստեք գոհունակություն հայտնվեց նույն օրը Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի եւ Ալեքսանդր Միխնեւիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների արդյունքների կապակցությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ նոյեմբերի 5-ին կայացած հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության ակտիվացման, տարբեր բնագավառներում փոխշահավետ համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության եւ երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում