«Ժողովուրդ». Նոր Նորքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը հանցագործություն թաքցնելու սովորություն ունի
Նմանատիպ
2009թ. մարտին Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից հեռացված Արթուր Մեհրաբյանը, որը նշանակվել էր Արաբկիրի, վերջերս էլ’ Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, հանցագործություն թաքցնելու սովորություն ունի: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Հիշեցնենք, որ դեռ 2008թ. դեկտեմբերին «Մոխիտո» կարաոկե-բարում դանակահարություն էր եղել, որի հետքերով գնալիս կասկածյալներից մեկին’ Արաբկիրի դատախազի որդուն, Մեհրաբյանի հրամանով ոստիկանները «չէին նկատել»: Այս պատճառով նա ազատվեց աշխատանքից: Ու ժամանակին Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտարարեց, որ Ա. Մեհրաբյանը թույլ է տվել «վրիպում»:
Եվ ահա 4 տարի անց նույն Մեհրաբյանը, աշխատելով արդեն Արաբկիրի ոստիկանությունում, դարձյալ հանցագործություններ է թաքցրել: Նրանով զբաղվում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու նա կրկին ոստիկանապետ նշանակվեց, անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը պարզաբանեց. «Քննությունն ավարտվել է, գործն ուղարկել ենք հատուկ քննչական ծառայություն: Մնացածը ՀՔԾ-ն կորոշի’ մեղավոր է, թե ոչ»,- մեջբերում է «Ժողովուրդը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում