«Հրապարակ». Պալաչը դեռևս չի կատարել ավտոբուսի վարորդի համար փաստաբան վարձելու խոստումը

«Հրապարակ». Պալաչը դեռևս չի կատարել ավտոբուսի վարորդի համար փաստաբան վարձելու խոստումը

Նոյեմբերի 3-ին Տուլայում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի շահերը դեռ շարունակում է պաշտպանել հանրային պաշտպանը: «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի (Պալաչ) խոստումն անկատար է մնացել, որն ավտովթարին հաջորդած օրերին հայտարարել էր, թե Գառնիկ Հարությունյանի համար փաստաբան է վարձելու: Վարորդի եղբոր՝ Հարություն Հարությունյանի հետ զրույցում «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Հարությունյանների ընտանիքից Ռուսաստան մեկնողներ չեն եղել, մինչ այժմ ընտանիքի անդամների հետ ոչ ոք կապ չի հաստատել, նորություններն էլ շարունակում են իմանալ լրատվամիջոցներից։

«Եղբորս հետ չենք խոսել, այս պահին միայն հանրային պաշտպանը կարող է մտնել նրա մոտ, թե չէ ոչ մեկ չի կարող նրան տեսակցել: Հանրային պաշտպանի հետ կապ չկա, ոչ էլ Ռուսաստանի դեսպանատան: Արթուր Հարությունյանի ասած փաստաբան վարձելու մասով էլ ոչ մի նորություն չունենք»,- ասել է Հարություն Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում