ՌԴ-ն պատասխան միջոցառումներ կձեռնարկի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգերի դեմ (տեսանյութ)

ՌԴ-ն պատասխան միջոցառումներ կձեռնարկի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգերի դեմ (տեսանյութ)

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չեն դադարեցնում հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգերի կառուցումը: Ընդ որում, ոչ մեր մտահոգությունները, ոչ էլ համագործակցության   առաջարկները   հաշվի չեն առնվում: Այս մասին պաշտպանական համակարգի զարգացման վերաբերյալ խորհրդակցությանը հայտարարել է ՌԴ նախագահը՝ շեշտելով, որ Ռուսաստանը պատասխան միջոցառումներ կձեռնարկի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի դեմ:

«Մենք բազմիցս նշել ենք, որ Ռուսաստանն անհրաժեշտ պատասխան միջոցառումներ է ձեռնարկելու՝ ամրապնդելու  ռազմավարական նշանակության միջուկային ուժերի ներուժը: Մենք կաշխատանեք նաև հակահրթիռային պաշտպանության համակարգերի ուղղությամբ, սակայն առաջին փուլում՝ հարվածային համակարգերի, որոնք ի զորու են  հաղթահարել ցանկացած ՀՀՊ համակարգ»,-ընդգծել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով` վերջին երեք տարում ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները ստեղծել և հաջողությամբ փորձարկել են մի շարք հեռանկարային համակարգեր, որոնք ի վիճակի են լուծել մարտական խնդիրներ  էշելոնացված հակահրթիռային համակարգի պայմաններում:

«Այդպիսի համակարգեր արդեն այս տարի «մտել» են զորքեր»,-տեղեկացրել է Պուտինը:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում